Joomag -ում աշխատում են հաճույքով. Հանդիպում-զրույց Joomager-ների հետ

5213

Joomag Armenia մեր այցելության մասին դեռ շատ  կհիշենք: Լուսավոր և դրական էերգիայով լի Joomag-ի գրասենյակը, որտեղ ամեն ինչ խոսում էր թիմի երիտասարդ ոգու մասին, մեզ հաճելիորեն զարմացրեց, իսկ թե ինչպես անցավ 2.5 ժամը, մենք չզգացինք ընդանրապես: Այստեղ աշխատանքը հաճույք է, իսկ աշխատակիցները՝ երջանիկ, և ինչպես նրանցից մեկը նշեց՝ չկա work/life balance հասկացություն, կա՝ life/life balance:

13
Joomag Armenia թիմը. Լուսանկարը տրամադրվել է Joomag Armenia-ի կողմից

Joomag-ը հիմնվել է 2009 թ. չորս հայ երիտասարդների կողմից, ովքեր մինչ օրս աշխատում են որպես մեկ թիմ։ 2014-ին մենեջմենթի թիմին միացել է նաև Տիգրանը՝ որպես  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ռեգիոնալ տնօրեն։

Ռուբեն Վարդանյան, hիմնադիր Chief Executive Officer (CEO)
Ռուբեն Վարդանյան, hիմնադիր
Chief Executive Officer (CEO)
Գուրգեն Ղուկասյան, hիմնադիր VP of Engineering and Product
Գուրգեն Ղուկասյան, hիմնադիր
VP of Engineering and Product
Վահրամ Դարբինյան, հիմնադիր Chief Technology Officer (CTO)
Վահրամ Դարբինյան, հիմնադիր
Chief Technology Officer (CTO)
Tigran-Badalyan
Տիգրան Բադալյան, Regional Director, Central and Eastern Europe

Joomag-ը Հայաստանում հիմնված միջազգային ընկերություն է, որի հաճախորդներն են՝ Huffington Post, Cosmopolitan, GQ, Harper’s Bazaar, Vogue և այլ աշխարհահռչակ ամսագրերը: Այսօր Joomag-ը ևս մեկ հաջողված start-up է, որի շնորհիվ մարդիկ ամբողջ աշխարհում գիտեն Հայաստանի մասին: Joomag -ի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

Joomag Armenia-ի գովազդը Նյու Յորքի հանրահայտ Times Square-ում
Joomag Armenia-ի գովազդը Նյու Յորքի հանրահայտ Times Square-ում

Joomag Armenia – ն հանդիսանում է staff.am գործընկեր, և այսօր սիրով մեր StaffBlog-ի ընթերցողին ներկայացնում ենք Joomag Armenia-ն իր աշխատակիցների աչքերով:

Լուսինե Խաչատրյան, Customer Success Manager
Լուսինե Խաչատրյան, Customer Success Manager

– Միշտ մնալու եմ Joomag-ի հետ, քանի որ Joomag-ը դարձել է իմ կենսակերպը,- ասաց Customer Success Manager Լուսինե Խաչատրյանը, ով Joomag-ին միացել է 2013թ.-ին, դառնալով թիմի առաջին ութ անդամներից մեկը: – Երբ ես նոր էի միացել թիմին, շատ հետաքրքիր և ուրախ ժամանակներ էին, բոլորս զբաղվում էինք ամեն ինչով, և Joomag-ի յուրաքանչյուր փոքր հաջողությամբ անչափ ուրախանում և խանդավառվում: Ես ունեմ հաճախորդներ, ովքեր Joomag-ին միացել էին, երբ ես հաճախորդների սպասարկման բաժնում էի, և անչափ հպարտանում եմ, երբ նրանք հիշում են ինձ և, իհարկե, շարունակում են օգտվել մեր հարթակից:

Ագնես Գասպարբեկյան, Customer Support Representative
Ագնես Գասպարբեկյան, Customer Support Representative

– Երբ թիմը մոտիվացված աշխատում է, դա հաղորդվում է նաև հաճախորդներին և արտացոլվում հաճախորդների սպասարկման որակի վրա,- նշեց Customer Support Representative Ագնես Գասպարբեկյանը:

Մեր հարցին, թե ինչ մարտահրավերներ ունի Joomag-ը միջազգային հաճախորդներին սպասարկելիս, նա նշեց, որ թիմը հաճույքով է կատարում իր գործը, իսկ միակ մարտահրավերը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հաճախորդների հետ շփվելն է՝ իրենց առանձնահատկությունները հաշվի առնելով, որը կարծես այս ընկերությունում շատ լավ է ստացվում:

Տիգրան Maestro Պետրոսյան, Senior Web Developer
Տիգրան Maestro Պետրոսյան, Senior Web Developer

– Ինձ համար շատ կարևոր է ընկերության առաքելությունը առհասարակ: Joomag-ի հետ ունեմ որոշակի էմոցիոնալ կապ, քանի որ սկսել եմ Joomag-ի հետ, երբ այն դեռ գաղափարի փուլում էր, և մի որոշ ժամանակ այլ ընկերություններում աշխատելուց հետո վերադարձել եմ Joomag, – ասաց Senior Web Developer Տիգրան Maestro Պետրոսյանը:

– Joomag-ը շատ կարևոր դեր ունի Հայկական ՏՏ ընկերությունների շարքում, այն հանդիսանում է շատերի համար մոտիվացիայի աղբյուր, և ինձ համար շատ կարևոր է, որ ընկերությունը, հիմնված լինելով Հայաստանում, կարողանում է սպասարկել իր հարյուր հազարավոր հաճախորդներին ամբողջ աշխարհում, դրանով նպաստելով մեր երկրի զարգացմանը: Maestro-ն նաև ծրագրավորում է դասավանդում երիտասարդներին:

Joomag Armenia թիմի անդամները
Joomag Armenia թիմի անդամները

– Ես հաճելիորեն զարմացած եմ Հայաստանում նման մշակույթ ունեցող ընկերության հանդիպելով և երջանիկ եմ այժմ արդեն թիմի անդամ դառնալու համար, – ասաց Լիլիանա Կոնդեն, որ Հայաստան է եկել Կոլումբիայից, որտեղ երկար տարիներ աշխատել է ՏՏ և տելեկոմունիկացիայի ոլորտում, իսկ քրոջ՝ Հայաստան տեղափոխվելուց հետո, ինքն էլ եկել է Հայաստան և Joomag-ին «հանդիպելով» որոշել է մնալ այստեղ: – Լիլիանան Knowledge Base Editor է, տիրապետում է անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն լեզուներին և իսկական գտածո է Joomag-ի թիմի համար,- նշեց Talent Specialist Անի Մարգարյանը:

-Մեր հաջողությունը կայանում է նրանում, որ մենք նպատակ ենք դնում ոչ թե ուղղակի օգնել մեր հաճախորդներին, այլ գերազանցել նրանց սպասելիքները,- նշեց Դավիթ Մալխասյանը, նույն ինքը David Banks ? , ով այժմ հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարն է, իսկ Joomag-ին միացել է որպես սպասարկման մասնագետ: – Շատ կարևոր է թիմի լավ աշխատանքը գնահատելը, դրանով մեր աշխատակիցներն իրենց մոտիվացված են զգում: Շատ դեպքեր ունենք, երբ սպասարկման մասնագետը տեղափոխվել է ընկերության այլ ստորաբաժիններ, այսինքն ունենք կարիերայի աճի և որպես մասնագետ զարգանալու հստակ ուղի:

Դանիել Աբյան և Նանա Մարդոյան
Դանիել Աբյան և Նանա Մարդոյան

Մեր այն հարցին, թե ինչպես է գործատուն նպաստում աշխատակիցների մասնագիտական աճին, ծրագրավորող Դանիել Աբյանը նշեց, որ Joomag-ի անձնակազմը մեծ ուշադրություն է դարձնում գիտելիք և փորձ ձեռք բերելու շարունակական գործընթացին:

– Ես երկու տարի եմ Joomag-ում աշխատում, և ֆորմալ կրթություն չեմ ստացել: Այն գիտելիքները, որոնք ունեմ որպես ծրագրավորող, ձեռք եմ բերել աշխատանքիս ընթացքում Joomag-ում և մինչ այդ:

Joomag-ում տեղեկացանք, որ ամսական մի քանի անգամ ընկերությունը անց է կացնում  Jootalk-եր, երբ թիմի անդամները հանդիպում են նախապես պլանավորված ժամի՝ քննարկելու ոլորտում առկա նոր տեխնոլոգիաները, կիսվելու փորձով և սովորելու:

– Շատ գնահատում եմ նաև այլ թիմերի հետ համագործակցելու մշակույթը, որը առկա է մեզ մոտ, այսինքն, ես որպես Web ծրագրավորող համագործակցում եմ, օրինակ, մոբայլ թիմի հետ, սովորում եմ նոր բաներ և զարգացնում գիտելիքներս:

Scrum Meeting Joomag Armenia -ում
Scrum Meeting Joomag Armenia -ում

– Աշխատակիցների մոտիվացնելու Joomag-ի լավագույն տարբերակը աշխատակիցներին ազատություն տալն է,- նշեց Վահրամ Շամցյանը, ով Մոբայլ ծրագրավորման թիմի ղեկավարն է: – Joomag-ում յուրաքանչյուրը կարող է ունենալ որևէ գաղափար, խոսել այդ մասին թիմի ղեկավարների հետ և հավանություն ստանալու դեպքում անմիջապես անցնել գործի: Այսինքն, հնարավոր է ունենալ գաղափար և ընդամենը տասը րոպեից արդեն աշխատել այն իրականություն դարձնելու ուղղությամբ:

Այն հարցին, թե թիմի անդամ ընտրելիս Joomag-ում որ հատկանիշին է ամենաշատը ուշադրություն դարձնում, նա պատասխանեց, որ կարևորում է դիմորդի սովորելու ունակությունը, ինչպես նաև Joomag-ում աշխատելու ցանկությունը: Հատուկ ուշադրություն է դարձնում նաև դիմորդների մարդկային որակներին և սոֆթ հմտություններին:

JoomagLabs՝ նոր տեխնոլոգիաների հետազոտության և կիրառման միջավայր
JoomagLabs՝ նոր տեխնոլոգիաների հետազոտության և կիրառման միջավայր

Վահրամից տեղեկացանք Joomag Labs-ի մասին, որի ընթացքում թիմը հետազոտություններ է կատարում, նոր տեխնոլոգիաներ կիրառում և սովորում:

– Joomag Labs-ի համար մեր ծրագրավորողների թիմը հատուկ ժամանակ և վայր է հատկացնում, և ամբողջ օրն անց է կացնում ստեղծարար միջավայրում՝ սովորելով և հետազոտելով,- ասաց Վահրամը:

Communications Manager Նանա Մարդոյանը նշեց, որ Joomag-ում որևէ նոր բան սկսելիս, թիմի անդամները իրենք իրենց մի հարց են տալիս՝ «ինչու՞»: Եթե նրանք հասկանում են, որ այդ գաղափարի իրագործումը կբերի լավ արդյունքի գլոբալ տեսանկյունից, սկսում են մտածել, թե ինչպես կարելի է այն իրագործել:

– Առհասարակ աշխատակիցը, ով մեր թիմին է միանում, առաջին բանը հենց դա էլ սովորում է՝ միշտ տալ «ինչո՞ւ» հարցը, և միայն պատասխանն ունենալուց ու դրան հավատալուց հետո նոր սկսել:

Joomag Armenia -ի աշխատանքային օրը
Joomag Armenia -ի աշխատանքային օրը

Տեղեկացանք նաև, որ կան որոշակի արժեքներ, որոնք դեռ առաջին օրվանից մինչև այսօր միավորում են Joomag թիմը և ստեղծում ընդհանուր ոգի։ «Եղի՛ր կենտրոնացած, սովորի՛ր և զարգացի՛ր», «Ապահովիր բացառիկ սպասարկում», «Ռիսկի դիմի՛ր, բաց եղի՛ր նորարարությունների նկատմամբ» և այլ արժեքներ․ յուրաքանչյուրը հիմնավորող պատմություն ունի, իսկ աշխատակիցները հաճույքով են պատմում դրանք։

Սա Ռուբեն Վարդանյանի մոտեցումն է՝ անել ինչ որ բան ՝ սովորելով սխալների վրա, քան թե հապաղել, կասկածել և ի վերջո չանել՝ բաց թողնելով պոտենցիալ լավ արդյունքի շանսը: Ուստի, վստահորեն կարող եմ ասել, որ մենք չենք վախենում սխալներ գործելուց, ավելին՝ դրանց նայում ենք որպես ինչ-որ մի քայլ առաջ գնալու, նոր բան բացահայտելու և սովորելու հնարավորություն, – ասաց Talent Specialist Անի Մարգարյանը:

Անի Մարգարյան և Դանիել Աբյան, Joomag Armenia-ի հարթակից օգտվող Մյունխեն ֆուտբոլային ակումբից ստացված հատուկ նվերի ֆոնին ?
Անի Մարգարյան և Դանիել Աբյան, Joomag Armenia-ի հարթակից օգտվող Մյունխեն ֆուտբոլային ակումբից ստացված հատուկ նվերի ֆոնին ?

Անիի հետ խոսեցինք նաև կադրերի հոսունության մասին: Նա նշեց, որ լավ մասնագետի հետ երկարաժամկետ աշխատելու գրավականը ապագայի մասին հստակ պատկերացում ունենալն է՝ ո՞ւր է գնում Ընկերությունը և ո՞րն է իմ կտոր պատասխանատվությունը դրանում, ի՞նչ են ինձնից սպասում։

-Ինձ համար շատ կարևոր է պահպանել կադրերի հոսունության ներկա ցածր ցուցանիշը, բավականին աշխատանք ենք տանում այս ուղղությամբ։ Ի դեպ, հիմնականում Joomag-ը լքում են արտերկիր մեկնելու պատճառով,- նշեց Անին:

– Լավագույններին պահելու ու ամուր թիմ ունենալու համար բավական չէ ունենալ չոր հաշվարկային «Retention ծրագիր» ու սահմանափակվել դրանով։ Այստեղ մենք կարևորում ենք նաև բացությունը, անկեղծությունը միմյանց նկատմամբ, շնորհակալ լինելու զգացումը։ Սա կարող է պարզագույն, անկեղծ «Շնորհակալություն»-ից հասնել մինչև ամեն ամսվա վերջի «Joomag Friday»-ի ժամանակ ավանդույթ դարձած շնորհավորելը, երբ բոլորով հավաքվում ենք, ծափահարում այն մարդանց, ում մոտ հերթական տարին է լրանում Joomag-ում ու որևէ սպեցիֆիկ նվեր տրամադրել, մի այնպիսի բան, որ տվյալ մարդը հաստատ կուզենար։ Բավական ջերմ են նմանատիպ երևույթները։

welcome_kit_small
Joomag Armenia-ի Welcom Kit, որը տրվում է նոր աշխատակիցներին

Employer Branding –  Գործատուի բրենդավորում

Employer Branding-ի մասին խոսեցինք ինչպես Նանայի, այնպես էլ Անիի հետ:

– Կարծում եմ, որ Employer Branding-ը սկսվում է ՄՌԿ բաժնից, մասնավորապես կադրերի ներգրավման մասնագետից, առհասարակ , ինչպես ցանկացած այլ ՏՏ ընկերությունում, հավաքագրումն առաջնային կարևորության հարց է,- ասաց Talent Specialist Անի Մարգարյանը:

Joomag Armenia ընկերության թիմի անդամները
Joomag Armenia ընկերության թիմի անդամները

-Իմ տեսանկյունից Employer Branding-ը շատ սերտ կապ ունի առհասարակ ընկերության բրենդինգի հետ, և այդ բրենդի ամենակարևոր կրողները, այսպես ասած դեսպանները, դա մենք ենք՝ Joomager- ներս: Աշխատակիցը, ով չունի ներքին հպարտության զգացում, չի կարող դա տարածել, ոգևորել իր շրջապատում գտնվող մարդկանց, նշեց Նանան: – Շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր թիմակիցներին ուսուցանելու  մեր բրենդի և մեր առաքելության մասին, դրա համար մշակել ենք հատուկ ծրագիր, օգտագործում ենք սոց. մեդիա և ներքին channel-ներ։  Հաճախ են աշխատանքային հարցազրույցների ժամանակ լսում, որ մեզ խորհուրդ են տվել որպես գործատու մեր թիմակիցները։ Սա չափազանց կարևոր ձեռքբերում է, համոզվում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք:

Joomag Armenia-ի թիմի անդամները
Joomag Armenia-ի թիմի անդամները

Անին նշեց նաև, որ կոնկրետ գիտեն՝ որտեղ և ինչ ուղիներով փնտրել հաջորդ Joomager-ին։ Բացի ավագ և արդեն հասուն մասնագետներից, մեծ ուշադրություն են դարձնում նաև ուսանողներին՝ տարեկան 2 անգամ կազմակերպելով  անվճար թրեյնինգներ, որոնց արդյունքում լավագույններն անցնում են աշխատանքի։ – Որոշակի ներքին հպարտության զգացում ենք ունենում, երբ տեսնում ենք մասնակիցների ոգևորվածությունը, էնտուզիազմը և ձգտումը։ Անցյալ տարվա մասնակիցները լուրջ ծրագրեր էին գրել՝ որպես վերջին, ավարտական առաջադրանք, և զարմացրել բոլորիս: Ուսանողների համար կազմակերպված այս թրեյնինգների նպատակը ավելի շատ կրթելը և ոլորտի զարգացումն է, քան թե Joomag-ի համար ապագա կադրեր ընտրելը, քանի որ ի վերջո ոչ բոլոր մասնակիցներն են աշխատանքի անցնում Joomag-ում, բայց բոլորը հեռանում են գիտելիքների ահռելի պաշարով ու պատրաստակամությամբ՝ նոր բարձրունքներ գրավելու։
Անին նշեց նաև, որ staff.am-ի հետ համագործակցությունը սկսելու կարևոր որոշիչներից է եղել նաև այն, որ staff.am-ը բավական լուրջ մոտեցում է ցուցաբերում ոլորտի զարգացմանը, ուսանողների ու գործատուի միջև գրագետ կապի ստեղծմանը և այս առումով ճիշտ մշակույթի ձևավորմանը։

Թիմային միջոցառումներ

Թիմբիլդինգ միջոցառումներից մեկը
Թիմբիլդինգ միջոցառումներից մեկը
Joomag Armenia թիմը Արագածի գագաթին
Joomag Armenia թիմը Արագածի գագաթին

Joomag-ի թիմը բավականին հետաքրքիր թիմային միջոցառումներ է անց կացնում միասին: Օրինակ՝ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ամբողջ թիմով հավաքվում են գարեջուր, պիցցա կամ օրինակ «ժինգյալով հաց party» կազմակերպելու համար: Այս ուրբաթները շաբաթվա ամբողջ լարվածությունը մոռանալու, ուժերը վերականգնելու ձև են և հաճախ ձգվում են մինչ ուշ երեկո: Ունեն թիմբիլդինգ միջոցառումներ, բայց վերջիններս անհատական են, թիրախային՝ տարբեր նախասիրություն ունեցող մարդկանց համար, օրինակ՝ հեծանվորդների, վիդեո խաղերի սիրահարների, արշավականների, շախմատի սիրահարների համար և այլն: «Այստեղ ևս կարևորվում է, որ մարդիկ ոչ թե պարզապես ներկա լինեն այդ միջոցառումներին, այլ մասնակցեն, ներգրավվեն, օրինակ անցյալ տարի Արագածի գագաթը բարձրացանք, բնականաբար ամբողջ թիմն այնտեղ չէր, բայց ներկաների շարքում տիրում էր շատ հաղթական տրամադրություն»։

Արտոնություններ (benefits)

Joomager-ները գրասենյակում երբեմն այս scooter-ով են :)
Joomager-ները գրասենյակում երբեմն այս scooter-ով են 🙂

Ընկերությունը տրամադրում է բենեֆիթային բավական լավ փաթեթ՝ պրեմիում առողջության ապահովագրություն, թրեյնինգներ, day-off և sick-leave policy, մարզասրահի հատուկ աբոնեմենտ վերցնելու հնարավորություն և այլն։

Joomag-ում առկա է նաև աշխատավարձի պարբերական վերանայման կարգ,սա երկու իմաստ ունի․ առաջին՝ հստակություն ՝ աշխատակիցները գիտեն, թե ինչ է իրենցից սպասվում և ինչպես է դա կապվում իրենց աշխատավարձին, երկրորդ՝ բացություն, որպեսզի ոչ ոք ստիպված չլինի աշխատավարձի վերանայման ոչ այնքան հաճելի թեմայով խոսել, Ընկերությունն այս պատասխանատվությունն ինքն է ստանձնել։

Փորձում ենք ավելի ու ավելի ճկուն ու անհատական դառնալ նաև այս առումով, որովհետև գուցե մեկի համար կարևոր է մարզասրահ այցելելը, մինչդեռ մյուսի համար ավելի գնահատելի են սովորելու հետ կապված հնարավորությունները:

Եզրափակենք․
Joomag այցելությունից հետո առավել համոզվեցինք, որ այսքան կարճ ժամանակում նման հաջողության հասնելու գրավականներից մեկը հենց այդ ուժեղ մարդիկ և լավ թիմային մթնոլորտն է, որտեղ յուրաքանչյուրը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, հավատում է ընկերության հաջողությանը,հաճույքով հաղթահարում բոլոր մարտահրավերները՝ իր սիրելի Joomag-ին առաջատար դիրքերում պահելու համար:

Powered by staff.am.